Հասարակություն 

Կլիմային չվնասելու համար մարդիկ պետք է ավելի քիչ միս ուտեն

Բրիտանացի գիտնականները փոխադարձ կապ են հայտնաբերել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետման եւ մարդու կողմից մսի եւ կաթնամթերքի կիրառման միջեւ:


Քեմբրիջի եւ Աբերդինի համալսարանի ուսումնասիրողները կանխատեսում են, որ ջերմոցային գազերի արտանետումը սննդամթերքի արտադրման հետեւանքով մինչեւ 2050թ. կաճի 80 տոկոսով,  ինչը նշանակում է, որ մթնոլորտում ածխաթթու գազի ծավալը նվազեցնելը կլինի անհնար:


Ըստ գիտնականների` նման միտումը կարելի է կանխել, եթե զարգացող երկրներում բարելավվի գյուղատնտեսությունը, ավելի քիչ մթերք դեն նետվի, իսկ մարդիկ ավելի քիչ միս ուտեն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 


Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Climate Change ամսագրում:


Մինչդեռ, ամերիկացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1998 թ. շարունակվող գլոբալ տաքացման «դադարը» կարող է ձգվել առնվազն եւս տասը տարի:

Նույն շարքից