Լատինական Ամերիկայում՝ Կոլումբիայում, շարունակվում է ամերիկյան Տոլեմայդա ռազմաբազայում ծառայող զինվորականների սկանդալային բացահայտումները:
Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, տեղի բնակչության հավաքած ապացույցների համաձայն ամերկյան զինծառայողները բռնաբարել են մինչեւ 12 տարեկան շուրջ 54 դեռահաս երեխաների:
Մասնավորապես 2007թ.-ին ԱՄՆ ռազմական հրահանգիչ Սեզար Ռուիսը բռնաբարել է 12-ամյա աղջնակի, նրան կապել են, բռնությամբ նստեցրել մեքենան, տեղափոխել ռազմաբազա ու խմբակային բռնաբարություն իրականացրել:
Այնուհետեւ դեպքի հանգամանքների բացահայտումից հետո, ամերիկյան զինվորականները սկսել են հետապնդել ու սպառնալ աղջկան ու նրա ընտանիքին:
Բռնաբարության գործը տեղափոխվել է ԱՄՆ, սակայն, պարտակվել, չարագործները ազատվել են պատասխանատվությունից:
2003-2007թթ.-ին Կոլումբիայում սեքսուալ բռնությունների զոհ են դարձել առնվազն 54 երեխաներ, իսկ Մալգարայի ռազմաբազայում ամերիկյան զինվորականները նկարահանել են մանկահասակ երեխաների պոռնոֆիլմեր:
Դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով Կոլումբիայում անհնար է ամերիկյան զինվորականներին պատասխանատվության ենթարկել, ուստի նրանք նմում են անպատիժ: