Միջազգային Հասարակություն 

Պորոշենկոն ու Մերկելը հեռախոսազրույցում քննարկել են Դոնբասի իրավիճակը

Ինչպես հաղորդում է«Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաիային նախագահ Պյոտր Պորոշենկոն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում պայմանավորվել են հունվարի 11-ին Փարիզում արտահերթ հանդիպում ունենալ:

Այդ մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից, նշելով, որ նախատեսվում է կարճատեւ հանդիպում հրավիրել՝ Դոնբասում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ հետագա գործողությունների ծրագիր մշակելու համար:

Երկու երկրների ղեկավարները մասնակցելու են Փարիզի միասնության երթին, որն իրականացվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ՝ միջազգային ահաբեկչության արդյունքում  տուժած զոհերի հիշատակին:

Բացի այդ, կողմերը քննարկել են նաեւ Դոնբասում հումանիտար ծրագրերի իրականացման ու մինսկյան համաձայնագրերի կատարման ուղղությամբ հետագա քայլերի ապահովման հարցերը:

 

 

 

Նույն շարքից