Հայաստան 

Կոնդի գերակա հանրային շահ ճանաչված տարածքի շենքը կկառուցի Քաղաքաշինության նախարարությունը

Երևանի Կոնդ թաղամասի Պարոնյան հ.42/1 հասցեում առկա անավարտ շինության կառուցապատումը կիրականացնի ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ը` որպես «Ի ԵՄ ՍԻ» ՓԲԸ-ի կառուցապատողի գործակալ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 4-ի նիստի օրակարգում: 


Նախագծի ընդունումը պայմանավորված է Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման աշխատանքների ավարտման և այդ տարածքների նախկին սեփականատերերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով:

 

Հիմնավորման համաձայն՝ սույն որշման նախագիծը հանդիսանում է ՀՀ Կառավարության նոյեմբերի 6-ի որոշմամբ սահմանված նախապատրաստական միջոցառումների շարունակությունը՝ Կոնդի իրացված հատվածի բնակիչների բնակարանային ապահովման համար կառուցապատման վերսկսման խնդրի լուծման նպատակով:

Նույն շարքից