Կոնչիտա Վուրստը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել իր ռուսախոս երկրպագուներին, որոնց աջակցության շնորհիվ կարողացել է հաղթել 2014-ի մայիսի 10-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ» երգի մրցույթում:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Ուղիղ մեկ տարի առաջ դուք ինձ օգնեցիք հաղթել «Եվրատեսիլը» Կոպենհագենում: Մեծ շնորհակալություն բոլոր իմ ռուսախոս երկրպագուներին ձեր «անդադար» աջակցության համար», - գրել է Վուրստը: