Հասարակություն 

Կուզես՝ ամուսնուդ, պապայիդ հետ էլ կծանոթանամ. 1in.am

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Էդգար Կարապետյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Էդգար Կարապետյանը 2014 թվականի հունիսի 16-ին Շիրակի 18 հասցեի դիմաց վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Դավիթ Կ.-ի կրծքավանդակի ձախ կեսին ու ձախ թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքսով, պնևմոպուլմոնալ, հեմոռագիկ տրավմատիկ շոկերով ուղեկցված կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով տուժողի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Էդգար Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալի դիրքորոշումն այն էր, որ ինքը պաշտպանվելու ժամանակ է հարվածել տուժողին:

Տուժող Դավիթը ամբաստանյալ Էդգարին դեմքով չէր ճանաչում, նախկինում նրա հետ առնչություն չէր ունեցել:

Դեպքի օրը տնից դուրս է եկել՝ մեքենան գազով լիցքավորելու, ճանապարհին տեսել է իր երկու ընկերներին՝ Գևորգ Ք.-ին ու Հրայր Ա.-ին:

Գևորգն ասել է, թե թյուրիմացություն է եղել, գնում են այդ թյուրիմացությունը պարզելու: Եվ Դավիթը իր մեքենայով նրանց տարել է Երրորդ մասի կողմերը, կոնկրետ որ փողոցը՝ չի իմացել:

Հանդիպման վայրում մեքենայից իջել է միայն Գևորգը, մոտեցել է սպիտակ մարզահագուստով հանդիպման ներկայացած տղային:

Դավիթը մեքենայի միջից տեսել է, որ Գևորգի ու անծանոթի խոսակցության «տոնայնությունը» բարձրանում է, նրանց շարժումներից հասկացել է, որ սկսել են վիճաբանել, անմիջապես իջել է մեքենայից ու շտապել է մոտենալ, որ վեճ թույլ չտա: Բայց մոտենալուն պես դանակի հարված է ստացել: Ուշքի է եկել հիվանդանոցում:

Տուժողի ընկեր Հրայր Ա.-ն, ով նաև դեպքի վայրում էր եղել, ու նրա կինը՝ Ալիսան (անունը փոխված է) հայտնել են, որ դեպքի օրը Ալիսայի բջջային հեռախոսին անծանոթ համարից զանգ է եկել: Տղամարդու ձայնը հարցրել է. «Ո՞ւմ հետ եմ խոսում»:

Կինն ասել է իր անունը և հարցրել, թե ո՞ւմ հետ է ուզում խոսել զանգահարողը:

Տղամարդը՝ ամբաստանյալ Էդգար Կարապետյանը, պատասխանել է. «Որ քեզ եմ զանգել՝ ուրեմն՝ քեզ հետ: Ուզում եմ ծանոթանամ քեզ հետ»:

Կինն ասել է. «Դու ամուսնացած կնոջ ես զանգել, դա հնարավոր չէ»:

Տղամարդը պատասխանել է. «Ավելի լավ, որ ամուսնացած ես»:

Կինն ասել է. «Հիմա հեռախոսը փոխանցեմ՝ ամուսնուս հետ ծանոթացի»՝ մտածելով, որ զանգողը հեռախոսը կանջատի:

Կնոջ ամուսինը՝ Հրայրը, այդ պահին տանը չի եղել: Տանն է եղել Հրայրի հորեղբորորդի Գևորգը, ով զգացել է, որ Հրայրի կնոջը հեռախոսով անհանգստացնում են:


Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից