Հայաստան Քաղաքական Միջազգային 

Կրակը պետք է անհապաղ դադարեցվի․ Ջեյմս Ուորլիք

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ իրենք հանդիպել են Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ և հայտնել իրենց ցավակցությունները՝ կապված զոհված զինվորականների և քաղաքացիական անձանց հետ:

«Մենք Բաքու ենք եկել հետևյալ մեսիջով՝ որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի, կրակը պետք է անհապաղ դադարեցվի», ասել է համանախագահը։

Ուորլիքն ասել է, թե ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը կրակի դադարեցման վերաբերյալ․ Հուսով ենք՝ դա կնվազեցնի լարվածությունը ռազմաճակատի շփման գոտու երկայնքով: Քանի դեռ կողմերը չեն հարգում և չեն հետևում կրակի դադարեցման ռեժիմին, քաղաքական առաջընթացի մասին խոսք անգամ չի կարող գնալ»:

Նույն շարքից