Հասարակություն 

Կրակոց Դիլիջանում. 27-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին, ժամը 22:30-ի սահմաններում Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ, 27-ամյա Սերգեյ Միքայելյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է ընդունվել «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Գևորգյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը:

Վերջիններիս Ս. Միքայելյանը հայտնել է, որ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում, իրեն անհայտ վայրում և հանգամանքներում անհայտ անձը կրակել է իր աջ ոտքին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից