Կրասնոդարի երկրամասում Մինսկից Ադլեր շարժվող գնացքը բախվել է բեռնատարին: Այս մասին հայտնում է Հյուսիս-Կովկասյան երկաթուղու կայքը:
Վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է, ով անտեսել է համապատասխան ազդանշանը և փորձել է հատել ռելսերը: Գնացքավարը փորձել է արգելակել, սակայն հեռավորությունը շատ փոքր է եղել, և տեղի է ունեցել բախում:
Գնացքում վթարի պահին եղել է 650 մարդ, այդ թվում 188 երեխա: Տուժել են բեռնատարի վարորդը, գնացքավարը և գնացքի 15 ուղևոր: Տուժածներից մեկի վիճակը ծանր է: