Հասարակություն 

Կրասնոդարում շինարարները զանգվածային ծեծկռտուք են սարքել երկաթե ձողերով /տեսանյութ/

Կրասնոդարի շինհրապարակներից մեկում շինարարները զանգվածային ծեծկռտուք են սարքել: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են ծեծկռտուքի մասնակիցները օգտագործում երկաթե ձողեր և սաղավարտներ:

Հետաքրքիր է, բայց միջադեպից հետո որևէ մեկը ոստիկանությանը կամ բժիշկների օգնությանը չի դիմել:

Ամեն դեպքում իրավապահները սկսել են զբաղվել գործով: Այս պահին միայն հայտնի է, որ ծեծկռտուքի մասնակիցները փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չունեն:

 

 

Նույն շարքից