Շուտով, Կրասնոյարսկի օդանավակայանում կհայտնվի համբույրի համար նախատեսված հատուկ վայր, որտեղ հնարավոր կլինի լուսանկարվել, ինչպես նաև համբուրվել։ Այս մասին հայտարարել է Կրասնոյարսկի 7-րդ ալիքը։
Դա ենթադրաբար պետք է նվազեցնի ուղևորների սթրեսային հոգեվիճակը։
Օդանավակայանում հայտարարվել է մրցույթ՝ 50 հազար ռուբլի արժողությամբ: Վայրի համար փորձնական նշանը կտեղադրվի դեկտեմբեր ամսին։
Օդանավակայանում ևս մեկ լուսանկարչական գոտի կհատկացվի 2020 թվականի սկզբին՝ ուղևորների համար բարենպաստ մթնոլորտ և բարձր տրամադրություն ստեղծելու համար։