Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Կրեմլում տեղյակ չեն Պամելա Անդերսոնի նամակի մասին։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։
«Մենք նամակի մասին տեղյակ չենք»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը նամակ է գրել Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով թույլ չտալ կետերի մսի տարանցումը Իսլանդիայից Ճապոնիա՝ Հյուսիսային ծովային ուղու միջոցով։