Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը մայիսի 6-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ:
Այդ մասին հայտնել են վարչապետի մամուլի ծառայությունից, նշելով, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն էներգետիկայի ու առաղջապահության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Բացի այդ, կքննարկվեն երկկողմ հարաբերությունների ու առեւտրա-տնտեսական համագործակցության ընդլայման խնդիրներ, ինչպես նաեւ՝ տրանսպորտի, էներգետիկ ծրագրերի, հումանիտար խնդիրներին առնչվող հարցեր: