Վրաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարս անցակետում խցանումներ են առաջացել: Այդ մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով գործում է, եւ որ որոշակի կուտակումներ են առաջացել մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում:
Ավելի վաղ Shamshyan.com կայքը հայտնել էր, թե 7 ժամից ավելի է՝ ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում արտակարգ իրավիճակ է տիրում, մեքենաների՝ 10 կիլոմետրից ավելի հերթ է գոյացել: Կանայք եւ երեխաները չեն դիմանում շոգին եւ սպասողական վիճակին: Պարբերաբար ուշաթափություններ են գրանցվում: Սակայն անցակետից չեն փոխանցել, թե ինչն է պատճառը, որ մարդկանց պահում են նման սպասողական վիճակում: