Հասարակություն 

Հալեպի ավելի քան 95 տոկոսը կառավարական ուժերի հսկողության տակ է

Սիրիական Հալեպի ավելի քան 95 տոկոսը գտնվում է կառավարական ուժերի լիակատար վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Նշվում է, որ դա հանարավոր է եղել այն բանից հետո, երբ սիրիական իշխանական ուժերն ահաբեկիչներին դուրս են մղել քաղաքի արևելյան մասի 3 թաղամասերից: Խոսքն այս դեպքում վերաբերում է Շեյխ-Սայիդ, Քարիմ-Հում և Էլ-Մաքամադ թաղամասերին:

Հայտվում է նաև, որ Հալեպում օպերացիա սկսելուց հետո սիրիական այդ քաղաքից դուրս է մղվել արդեն ավելի քան 2200 գրոհային:

Նույն շարքից