Ռազմական Հասարակություն 

Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով երկու հայ է զոհվել

Սիրիայի ընդդիմադիր տարբեր զինված խմբավորումների կողմից ապրիլի 25-ին Հալեպի տարբեր շրջաններ ենթարկվել են ինտենսիվ հրթիռակոծումների:

Ինչպես հաղորդում է Հալեպի Գանձասար պարբերականը, հատկապես տուժել է Հալեպի Սուլեյմանիե թաղամասը:

Ըստ թերթին փոխանցված տեղեկությունների` կան մարդկային զոհեր, հասցվել է մեծ մասշտաբի նյութական վնաս: Զոհերի թվում կան երկու հայեր, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ: Վիրավորների թվում ևս կան երեք հայեր:

Նույն շարքից