Հասարակություն 

Հակաթուրքական բազմահազարանոց ցույցեր Իրաքում. Բաղդադում վառել են Թուրքիայի դրոշը

Այսօր հազարավոր մարդիկ դուրս են եկել Բաղդադի փողոցներ՝ Թուրքիայից պահանջելով դուրս բերել զորքերն Իրաքի տարածքից: Այս մասին հաղորդում է Alsumaria հեռուստաալիքը:

Ցուցարարները հավաքվել են Բաղդադի կենտրոնում՝ աթ-Թահրիր հրապարակում: Բաղդադում տեղի ունեցած բողոքի ակցիա ժամանակ այրել են Թուրքիայի դրոշներն ու հակաթուրքական կարգախոսներ հնչեցրել։ Նրանք իրենց հետ ունեին պաստառներ՝ «Ո՛չ օտարերկրյա ներկայությանը սրբազան հողում», «Էրդողա՛ն, դու վախկոտ ես» կարգախոսներով: Հեռուստաալիքը նշում է, որ ոստիկանությունը ակցիայի անցկացման շրջաններում ուժեղացրել է անվտանգության միջոցառումները:

Նշվում է նաև, որ բողոքի ցույցի մասնակիցների շրջանում քիչ չեն շիա ժողովրդական աշխարհազորայինների մարտիկները, ովքեր ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցում են Իրաքի բանակին:

«Որպես ռազմական բրիգադի առաջնորդ՝ ես լիովին բավարարված չեմ կառավարության գործողություններով, և մենք այստեղ ենք՝ ասելու համար, որ մեր համբերությունը սպառվել է»,- գործակալությանը հայտնել է տեղի ջոկատներից մեկի հրամանատար Ալի Ռուբային:

 

Նույն շարքից