Հասարակություն 

Հակառակորդի դիվերսիոն գործողությունները դեռ մոտալուտ պատերազմ չեն նշանակում. ազատամարտիկ

Վերջին շրջանում ադրբեջանական կողմից հաճախակիացած դիվերսիոն գործողություններից չպետք է վախենալ և կարծել, որ դրանք մոտալուտ պատերազմի սկիզբն են: Analitik.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

 

Նրա խոսքով, պարզապես պետք է արժանի հակահարված տալ թշնամուն, կրակոցներին ու դիվերսիոն գործողություններին պատասխանել համարժեք գործողություններով: «Պետք է առաջնորդվել «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» կարգախոսով, սակայն ցավոք նման կերպ չենք վարվում: Թշնամու կողմից արձակված յուրաքանչյուր կրակոց պետք է պատասխան ստանա: Մենք չպետք է թույլ տանք, որ հակառակորդը կրակի մեր տան վրա, և ինչ գնով էլ լինի՝ պետք է արժանի հակահարված հասցնենք ադրբեջանցիներին»,- ասաց ազատամարտիկը:

 

Սուրեն Սարգսյանը միաժամանակ շեշտեց, որ ցանկացած պահի հարկավոր է պատրաստ լինել պատրազմական ակտիվ գործողությունների: «Եթե պատերազմ լինի, թող մեզ կանչեն, մենք կգնանք, այլապես սահմանամերձ գյուղերի բնակիչները մենակ են թշնամու գնդակի և երկրում տիրող անօինությունների առաջ: Գուցե մեկ անգամ էլ պետք է կռվենք, որ ինքնամաքրվենք»,- տեսակետ հայտնեց ազատամարտիկը՝ հիշեցնելով, որ ղարաբաղյան պատերազմի սկզբին ՀՀ՝ այն ժամանակ եղած 3.5 ազգաբնակչութունից կամավորական դարձավ միայն 12 հազարը:

Նույն շարքից