Հայաստան 

ՀԱԿ անդամները Հաղթանակ զբոսայգի էին եկել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր Հաղթանակի զբոսայգի այցելեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Տոնի առթիվ այստեղ էին Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը:



Նրանք ծաղկեպսակ դրեցին Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:



Լրագրողները մի քանի հարց ուղղեցին Տեր-Պետրոսյանին, սակայն նա բոլորն էլ անարձագանք թողեց: Ետդարձի ճանապարհին նա նույնիսկ չբարևեց հուշարձանից քիչ այն կողմ կանգնած ԲՀԿ-ականներին՝ Նաիրա Զոհրաբյանին, Միքայել Մելքումյանին, Վահան Բաբայանին:

Նույն շարքից