Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահը մայիսի 9-ին կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյա միջոցառումների կապակցությամբ Մոսկվայում կայանալիք հաղթական շքերթին:
Այդ մասին հայտնել են Եգիպտոսի նախագահի մամուլի ծառալությունից, նշելով, որ նախագահը մայիսի-ի 9-ին կլինի Կարմիր հրապարակում:
Հաղթանակի միջոցառումներին մասնակցելու հրավեր են ստացել շուրջ 65 երկրների կառավարություններ, որոնցից 25-ն արդեն պաշտոնապես ընդունել է հրավերը:
Հոբելյանական զորահանդեսն իր մասշտաբներով ամենազանգվածայինն է Ռուսաստանի պատմության ողջ ընթացքում:
Նրանում կցուցադրվեն ռուսաստանյան ռազմական զինանոցի լավագույն ձեռքբերումները:
Շքերթի մի շարք մանրամասներ դեռեւս գաղտնի են պահվում ու անակնկալ կլինեն: