Հայաստան Քաղաքական 

Համանախագահ Ուորլիքը հանդիպել է հայ խորհրդարանականների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է հայ խորհրդարանականների հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ դեսպանատանից:

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ի ԱԺ-ի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը:

Ավելի վաղ համանախագահ Ուորլիքը գրառում էր արել Twitter-ի իր էջում` սպասվող հանդիպման մասին: Այն ժամանակ Ուորլիքը նշել էր, որ օրակարգում ԼՂ-ի հիմնահարցի խաղաղ կարգավորումն է:

Նույն շարքից