Հասարակություն 

ՀԱՄԱՍ-ի ղեկավարը նոր ինտիֆադայի կոչ է արել

ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Իսմայիլ Հանիյան պաղեստինցիներին նոր ինտիֆադայի կոչ է արել: Նա հայտարարել է, որ ուրբաթ օրը նոր ինտիֆադա պետք է սկսվի հանուն Երուսաղեմի ազատագրման: Հանիյան նշել է, որ Երուսաղեմը մնում է միասնական և այն լինելու է Պաղեստինի ու բոլոր պաղեստինցիների մայրաքաղաքը:

Ինչ վերաբերում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի հայտարարությանը, ապա ՀԱՄԱՍ-ի ղեկավարի խոսքերով, դրանով պատերազմ է հայտարարվել, ինչին Պաղեստինի ղեկավարությունը պետք է պատասխանի առնվազն բանակցությունները դադարեցնելով:

 

Նույն շարքից