ՀԱՄԱՍ շարժումն արգելել է Նոր տարի նշել Գազայի հատվածում կրոնական նկատառումներով, հաղորդում է korrespondent.net-ը:
«Ներքին գործերի նախարարությունը և ոստիկանական վարչությունը թույլտվություն չեն տրամադրել ռեստորաններին, հյուրանոցներին և համերգային սրահներին երեկույթներ կազմակերպելու համար»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Այման ալ-Բատինջին:
Ալ-Բատինջին հավելել է, որ երեկույթները չեղյալ են հայտարարվել «ինթիֆադայի» զոհերի ընտանիքների հետ սոլիդարությունից ելնելով»` նկատի ունենալով վերջին ամիսների իրադարձությունները, որոնց հետևանքով 2015 թվականին տարածաշրջանում, ներառյալ Գազայի հատվածում, բախումներում սպանվել է 136 պաղեստինցի և 20 իսրայելցի: