Հասարակություն 

Համացանցում հայտնվել է Պուտինի Սև ծովի ափին իտալական ոճով կառուցված պալատի լուսանկարը

Համացանցում հայտնվել է Սև ծովի ափին իտալական ոճով կառուցված կալվածքի լուսանկար, որն անվանում են «Պուտինի պալատ», գրում է Обозреватель-ը։

 

 

Facebook-ում լուսանկարը տեղադրել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի համախոհ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը։



«Գնահատեք Պուտինի պալատը Գելենջիկում (այժմ գրանցված է օֆշորում), այն երբեք նախկինում չի հրապարակվել»,- գրել է Ալբուրովը։


Աղբյուրը հիշեցնում է, որ առաջին անգամ շքեղ պալատի մասին հայտնի էր դարձել 2010-ի վերջին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետերբուրգցի ընկերների գործընկեր Սերգեյ Կոլեսնիկովը բաց նամակ էր գրել այն ժամանակ նախագահ Դմիտրի Մեդվեդևին այն մասին, որ Սև ծովի ափին՝ Գելենջիկ քաղաքի հարևանությամբ, 2005-ից կառուցվում է շինությունների համալիր Պուտինի համար, որի արժեքը կազմում է միլիարդ դոլար, և այդ շինարարության համար ծախսվում են նաև բյուջետային գումարներ։

 

 

87 հա տարածք զբաղեցնող և 700-800 մլն դոլար արժողությամբ համալիրում ներառված է 2.000 քմ տարածքով պալատ, որը կարող է դիմադրել 9 բալ ուժգնությամբ երկրաշարժին։ Ներսում կա նաև թատրոն, ամֆիթատրոն, մարզահամալիր, թեյելու համար նախատեսված տնակ և ուղղաթիռի 3 հարթակ։ Դեպի ծովը և լողափը տանում է 90մ երկարությամբ վերելակ։ Բացի այդ, տարածքում կա եռահարկ գինու գործարան և խաղողի այգիներ։



"Хонка" отдыхает. В сети появилось фото роскошного дворца Путина под Геленджиком - фото 1

 

 

Путин построил шикарный дворец на берегу Черного моря вместо "реанимации" медзаведений - СМИ - фото 1

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից