Հասարակություն 

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են մարդիկ փորձում դուրս գալ Կեմերովոյի հրդեհված սուպերմարկետից

Յութուբում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են մարդիկ փորձում դուրս գալ Կեմերովոյում հրդեհված «Зимняя вишня» սուպերմարկետից:  Տեսանյութն ուղեկցվում է հրդեհի ժամանակ երեք երեխաներին, կնոջը և քրոջը կորցրած Իգոր Վոստրյակովի մեկնաբանություններով:

3 րոպե տևողությամբ տեսանյութում Վոստրյակովը նշում է, որ հրդեհի բռնկումից 45 րոպե անց մարդիկ շարունակում են հանգիստ քայլել՝ չիմանալով, թե ինչ է կատարվում առևտրի կենտրոնում:

Տեսանյութում նաև երևում է, թե ինչպես են մարդիկ սկսում խուճապահար վազել և ինչպես է սենյակն արագ լցվում ծխով:
Մարտի 25-ին տեղի ունեցած հրդեհի արդյունքում զոհվեց 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

https://www.youtube.com/watch?v=GRUVGbU_AJ0&feature=youtu.be

Նույն շարքից