Բրիտանական ԶԼՄ-ները հրապարակել են տեսանյութ, որում երևում է Սոլսբերիում հոր հետ թունավորված ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյան:
Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է Յուլյա Սկրիպալը զինված մարդկանց ուղեկցությամբ լքում հիվանդանոցը:
Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Յուլյա Սկրիպալը ապրիլի 9-ին դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ նրա հայրը շարունակում է բուժվել: