Քաղաքական Միջազգային 

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է սիրիական ՀՕՊ-ը որսում ամերիկյան թևավոր հրթիռները

Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է սիրիական ՀՕՊ-ը որսում ամերիկյան թևավոր հրթիռները՝ «Տոմագավկերը», որոնք այս գիշեր արձակվել են Դամասկոսի վրա:

Կադրերում երևում է, թե ինչպես է մութ երկնքում հրթիռ հայտնվում, որից հետո երկինքը լուսավորվում է երկու հրթիռների բախումից:

SANA գործակալությունը հայտնում է, որ սիրիական կողմին հաջողվել է որսալ Հոմսի վրա արձակված բոլոր հրթիռները:

Այս պահին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի Սիրիային առաջին համատեղ հարվածի առաջին փուլն ավարտված է, հրթռներ չեն թռչում: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետտիսը հայտարարել է, որ հետագա հարվածների մասին քննարկումներ դեռ չկան:

Նշենք, որ ԱՄՆ նախագահը Սիրիային հարվածելու հրամանը տվել է այս գիշեր:

 

Նույն շարքից