Հասարակություն 

Համաքաղաքային շաբաթօրյակի նախօրյակին բաժանվում են գործիքներ և անհրաժեշտ այլ պարագաներ

Նոյեմբերի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդառաջ` մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կազմակերպություններին, կանաչապատման ձեռնարկություններին և համատիրություններին բաժանվում են գործիքներ և անհրաժեշտ այլ պարագաներ: Զուգահեռաբար ծառատունկի ենթակա տարածքներում ծառափոսերն են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ վարչական շրջաններին տնկիներ տրամադրելու բուն գործընթացն սկսվել էր մի քանի օր առաջ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից