Հայաստան 

Համոն էլ բառադի չէ, փեսան էլ փնթի և ծակ կռիշ չէ

analitik.am կայքը անդրադարձել էր ԱԺ վերահսկիչ պալատի իրավաբանական վարչության պետի տեղակալ Մուշեղ Սաֆարյանի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով դատարանում հայտնվելու և հանրահայտ ֆինանսական բուրգի գործով նրա գրպանը հոսած մոտ 260.000 ԱՄՆ դոլարի հանգամանքներին:

 

Այս հրապարակումներից հետո, analitik.am-ի խմբագրություն զանգահարեց պ-ն Սաֆարյանը,վերջինիս խոսակցությունը սկսեց այսպես`



-Բարև Ձեզ, ես Մուշեղ Սաֆարյանն եմ, դուք իմ մասին վարկաբեկող նյութ եք հրապարակել , այդտեղ ինչ գրված է սուտ է:


-Մենք լուսաբանում ենք տվյալ գործը՝ հիմնվելով քրեական գործում առկա նյութերի վրա, բայց եթե դուք կարծում եք, որ կա որևէ բան, որը սուտ է կարող եք հերքում ուղարկել:


-Ի՞նչ հերքում ուղարկեմ, գրեմ, որ ես փնթի և ծակ կռիշ չե՞մ:


-Եթե դա այդպես չէ, գրեք այդ մասին:


-Իհրակե այդպես չէ, նյութն ամբողջությամբ սուտ է, ես ուզում եմ, որ նյութը չլինի, դուրս գա կայքից:


-Հասկանո՞ւմ եք, այդպես չի լինում, մենք չենք կարող նյութը հանել, եթե նյութում կան որոշակի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, հերքում ուղարկեք, մենք կտպագրենք:


-Ես դատարան կդիմեմ:


Ես ձեզ պարզ ասացի, որ հերքում ուղարկեք կտպագրենք, խնդիր չկա, եթե որևէ սուտ տեղեկություն կա, հերքում ուղարկեք:


-Ինչի՞ եք մեծ մարդուն գրել բառադի:


-Ո՞վ է մեծ մարդը:


-Մեծ մարդը դա Համլետ Հարությունյանն է, Աժ պատգամավոր ՀՀԿ-ից, թե չէ չգիտե՞ք:


-Կներեք, հարգելիս,մենք ինչ մեղավոր ենք,որ ձեր ասած մեծ մարդու մականունը «Բառադի է»: Մենք հո չենք կնքել,մտեք համացանց, որոնման տողում հավաքեք նրա անունը և ինքներդ կհամոզվեք դրանում: Եվ ամենակարևորը՝ այնտեղի նյութերն ունեն տարիների վաղեմություն և այդ ընթացքում դեռ նրա կողմից երբեք չի հերքվել, որ իր մականունը «Բառադի» է:

Ո՞վ է ասում, որ ինքը բառադի է:
-Մտեք համացանց և ինքներդ կհամոզվեք ով և երբ է նրան այդպես ասում:

-Մենք դիմելու ենք դատարան:

-Հարգելիս,դատարան դիմելուց առաջ Դուք պետք է նախ դիմեք մեզ, եթե մենք հերքում չտանք նոր դատարան,կրկնում եմ, եթե ունեք փաստեր, որ դուք «ծակ և փնթի կռիշ» չեք,որ ձեր գործերը դատարանում չեն կամ Համլետ Հարությունյանի մականունը բառադի չէ,ապա խնդրեմ, հերքում բերեք մենք կհրապարակենք:


-Լավ առավոտյան ժամը 9-ին հերքումը կբերենք:


Ավելացնենք նաև,որ ամբողջ խոսակցության ընթացքում կողքից լսվում էր կնոջ ձայն, ով բուն իմաստով թելադրում էր , իսկ պ-ն Սաֆարյանը ուղղակի սինխրոն թարգմանում էր վերջինիս գոռգոռոցը (հավանաբար պ-ն Սաֆարյանի կինն էր):


Հաջորդ օրը հերքումը այդպես էլ պ-ն Սաֆարյանը խմբագրություն չբերեց:


Այս հարցի կապակցությամբ խմբագրությունն արտակարգ նիստ հրավիրեց և հետագա դատական քաշքշուկներից խուսափելու համար որոշում կայացրեց, որ մենք ինքներս հերքում տանք:


Այսպես`

Խմբագրության արտահերթ ժողովը որոշեց.


1.ԱԺ Վերահսկիչ Պալատի Իրավաբանական Վարչության Պետի Տեղակալ Մուշեղ Սաֆարյանն այլևս փնթի և ծակ կռիշ չէ, այլ ընդհակառակը շատ նորմալ,մաքուր և ոչ ծակ տանիք է, նույնիսկ ջերմամեկուսացված:


2. ԱԺ Վերահսկիչ Պալատի Իրավաբանական Վարչության Պետի Տեղակալ Մուշեղ Սաֆարյանը չի դատվում հարկային պարտավորությունները չկատարելու համար: Datalex.am-ը «սխալմամբ» է հրապարակել այդ դատավարության մասին,իսկ հայցվոր Գևորգ Մեհրաբյանը երազ է տեսել ,որ պ-ն Սաֆարյանը պետք է ինչ -որ մեկին,անկախ նրանից դա բյուջե է, թե ոչ, գումար պիտի վճարի:


3.ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը  «Բառադի Համոն»  մականվամբ, այլևս «Բառադի Համոն» չէ, և թող պապանձվեն բոլոր այն մարդկանց լեզուները, ովքեր երբևիցե կարտաբերեն այդ բառերն այդ մեծ մարդու նկատմամբ:


Սույն ժողովի արձանագրությունը համարվում է նախկին բոլոր հոդվածների հերքում:

 

 

Խմբագրություն

Նույն շարքից