Հայաշատ Հալեպում արդեն մի քանի օր է էլեկտրականությունն ու ջրամատակարարումը դադարեցված է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի կայքի աղբյուրը` ավելացնելով, որ բնակիչները շշերով փորձում են ապահովել խմելու ջուրը:
Ինչ վերաբերում է քաղաքում տիրող իրավիճակին, աղբյուրը տեղեկացրեց, որ թեպետ մերթ ընդ մերթ պայթյունների, կրակոցների ձայներ լսվում են, այնուամենայնիվ, թեժ բախումներ և մարտեր չկան, իրավիճակը բավական հանգիստ կարելի է համարել:
«Հալեպցիներն այժմ մտահոգված են ջրի և էլեկտրականության բացակայությամբ»,- նշեց աղբյուրը: