Մենք շարունակելու ենք մնալ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի կազմում և այդ առումով Իմ քայլը դաշինքի ծրագիրն անակնկալներ չունի: Ազատության հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, թե սա չի նշանակում, որ խնդիրները, որոնք տեսանելի են արտաքին քաղաքականության մեջ, ներառյալ դաշնակից պետությունների հետ, քննարկման ենթակա լինել չեն կարող:
Դիտարկմանը, թե կարել է արդյո՞ք ենթադրել, որ այսպիսով Նիկոլ Փաշինյանն ընդունում է Սերժ Սարգսյանի վարած «և՛, և՛»-ի քաղաքականությունը, Ռուբինյանը նշել է, որ այժմ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ոչ թե մի խումբ տուշոնկա գողացող կոռուպցիոներներին, ինչից էլ բխում են բոլոր հետևանքները: