Հասարակություն 

Հայաստանը Չինաստանին է հանձնել 129 կասկածյալի. Սինխուա

Հայաստանի իրավապահ մարմինները Չինաստանին են հանձնել այդ երկրի 129 քաղաքացու, այդ թվում նաև Թայվանի 78 բնակչի, որոնք կասկածվում են հեռահաղորդակցության ոլորտում խարդախություններ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Սինխուա գործակալությանը, որն իր հերթին հղում է անում  Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությանը:

Նշվում է, որ կասկածյալները ձերբակալվել են օգոստոսի 20-ին, այն բանից հետո, երբ ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել վերջիններիս կացարաններում: Հայաստանյան իրավապահները հայտնաբերել են մեծ թվով համակարգիչներ, սմարթֆոններ և այլն: Հայտնվում է, որ ձերբակալվածները ներկայացել են որպես իրավապահ և գումար են շորթել Չինաստանի քաղաքացիներից:

Հավելենք, որ ձերբակալվածների ընդհանուր շահույթը կազմում է 1,2 միլիոն դոլար:

Նույն շարքից