Հայաստան 

Հայաստանը չի կարող անմասն մնալ համաշխարհային տնտեսական տեղաշարժերից. Սերժ Սարգսյան

Համաշխարհային տնտեսության մեջ առկա անորոշությունների պարագայում Հայաստանի համար մարտահրավեր է մնում երկարաժամկետ կայուն տնտեսական աճի համար հիմքերի ստեղծումը: Դրա համար ՀՀ կառավարությունը և Կենտրոկան բանկը պետք է ավելացնեն ջանքերը` արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունները նվազեցնելու և ճշգրտումները սահուն իրականացնելու համար: Այս մասին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում ելույթում նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:


ՀՀ Նախագահի խոսքով` ԱՄՆ արժութի ուժեղացումը գլոբալ տնտեսությունում, քաղաքական հակամարտությունների խորացում և փոխադրաձ տնտեսական պատժամիջոցների կիրառումն աշխարհի շատ երկրներում հանգեցնում են տնտեսական ծանր հետևանքների: «Հայաստանը` իր ազատականացված տնտեսությամբ,  չի կարող ամբողջովին անմասն մնալ այդ գործընթացներից: Խոսել Հայաստանի մասին, առանց հաշվի առնելու ներկայիս իրականությունը, ճիշտ չէ:  Այս տարի մենք վկա ենք մեր տնտեսության համար առևտրային խոշոր գործընկեր Ռուսաստանում տնտեսական  իրավիճակի վատթարացմանը, որը հանգեցրեց այնտեղ գնաճի արագացմանը մինչև 8.8 տոկոսի, կապիտալի արտահոսքի` մոտ 90 մլրդ ռուբլու չափով, ինչպես նաև ռուբլու ավելի քան  40 տոկոս արժեզկման: Այսպես, օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատդոլարը ռուբլու նկատմամբ արժևորվել է շուրջ 10 տոկոսով, ֆրանկի նկատմամբ`  8.6 տոկոսով, ֆունտի նկատմամբ` 4.3 տոկոսով, իենի նկատմամբ ավելի քան 15 տոկոսով»,-  ասաց Սերժ Սարգսյանը:


ՀՀ Նախագահը նկատեց, որ դոլարի նկատմամբ շուրջ 9 տոկոսով արժեզրկվել է նաև վրացական լարին, ինչը, Սերժ Սարգսյանի  խոսքով, պատկերավոր նկարագրում է այն, որ հայկական դրամի արժզրկումը կապված չէ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հետ:

Նույն շարքից