Հասարակություն 

Հայաստանը 2-րդ տեղն է գրավել տանկային բիաթլոնի առաջնության եզարափակչում

Հայ տանկիստները արծաթե մեդալ են ստացել տանկային բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունում:

Թիմային մրցումների արդյունքում առաջին տեղն է գրավել Ռուսաստանի թիմը՝ ճանապարհն մայրուղին նցնելով 1 ժամ 15 րոպե 13 վայրկյանում:  2-րդ տեղն է գրավել Հայաստանի հավաքականը՝ 1 ժամ 20 րոպե 03 վայրկյանով: Բրոնզե մեդալակիր են դարձել Չինաստանի տանկիստները՝ 1 ժամ 30 րոպե 56 վայրկյանով:

Ղազախստանի թիմը, որն առաջնության ընթացքում գրեթե միշտ առաջատարն էր, ընդամենը չորրորդ տեղն է զբաղեցրել՝ 1 ժամ 34 րոպե 11 վայրկյան արդյունքով: Արդյունքներն ամփոփելիս հաշվի են առնվել նաեւ տուգանային միավորները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Անհատական առաջնությունում ռուս տանկիստները զբաղեցրել են առաջին եւ երկրորդ տեղերը: Ղազախստանը զբաղեցրել է երրորդ տեղը:

Օգոստոսի 4-ից 16 -ը Մորձմոսկվայի Ալաբինոյում անցկացվում էր տանկեր վարելու վարպետության եւ գնդացիրներից եւ հրանոթներից կրակելու ճշգրտության առաջնություն: Մասնակցում էին  12 երկրների ներկայացուցիչներ՝ Ռուսաստանից, Անգոլայից, Հայաստանից, Բելառուսից, Վենեսուելայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Չինաստանից, Քուվեյթից, Մոնղոլիայից եւ Սերբիայից: 20 –ից ավելի պետություններ դիտորդներ էին ուղարկել:

Նույն շարքից