Հասարակություն 

Հայաստանի արդարադատության նախարարությունն ամփոփում է Սահմանադրական բարեփոպումների շուրջ պետական մարմինների առաջարկների արդյունքներ

Հայաստանի արդարադատության նախարարությունն ամփոփում է Սահմանադրական բարեփոպումների շուրջ պետական մարմինների առաջարկների արդյունքները: Օգոստոսի 31-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը:

«Առաջարկները վերաբերում են մարդու իրավունքներին եւ Սահմանադրությամբ դրանց երաշխավորմանը, իսկ դրանց մի մասն առաջարկում է հստակեցնել իրավական մի շարք եզրույթներ»,- հայտնեց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան եւ քննարկվելու է աշնանային նստաշրջանի առաջին իսկ նիստում: ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի խոսքով, Սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեն կանցկացվի արդեն աշնան վերջին:

Նույն շարքից