ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին ԱՄՆ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Երևանը պատրաստվում է իր հարաբերությունները զարգացնել բոլոր միջազգային գործընկերների հետ, սակայն որևէ գործընկերոջ հետ հարաբերությունները չեն զարգանալու մեկ այլ գործըկերոջ հետ ունեցած հարաբերությունների հաշվին:
Փաշինյանի խոսքերով, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձներ չեն լինելու, սակայն դա չի նշանակում, որ փոփոխություններ էլ չեն լինելու. «Ամենակարևոր փոփոխությունը լինելու է այն, որ մենք փորձելու ենք մեր բոլոր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի վրա: Դա նշանակում է հարաբերություններում լինել ավելի վստահ, ինքնիշխան պետությանը հարիր և մեր արտաքին քաղաքականությունը վարել մեր ազգային շահերը սպասարկելու անհրաժեշտությունից ելնելով»: