Հայաստանի բնակիչների 50 տոկոսը դրական է վերաբերվում հայ–թուրքական սահմանի հնարավոր բացմանը, վկայում են 2014 թվականի դեկտեմբերին Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի (CRRC) անցկացրած հարցման արդյունքները։
«Հարցվածների 79 տոկոսը նշել են, որ հետաքրքրված են հայ–թուրքական հարաբերություններով, միաժամանակ, 51 տոկոսը դրական են գնահատել սահմանի բացման հավանականությունը»,– երեքշաբթի ասաց Կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը լրագրողներին։
Նա նշեց, որ հարցվածները, նախևառաջ, դիտարկում են սահմանի բացումից ակնկալվող տնտեսական էֆեկտը, քանի որ 62 տոկոսը կողմ է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների հաստատմանը, և միայն 37 տոկոսը նշել է քաղաքական էֆեկտը։
Նույն հարցման համաձայն, մասնավորապես, հարցվածների 42 տոկոսը Թուրքիայից պահանջում է միայն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում, 28 տոկոսը` Հայաստանի տարածքային իրավունքների վերականգնում, 9 տոկոսը` Ցեղասպանության զոհերի ֆինանսական վճարումներ։
Հարցումն իրականացվել է ԵՄ–ի կողմից ֆինանսավորվող «Հայաստան–Թուրքիա հարաբերությունների օժանդակություն» ծրագրի շրջանակում Հայաստանի 1900 մասնակիցների շրջանում։