ԱՄՆ-ի կողմից հետախուզվող Սերգեյ Միրոնովը, ում Հայաստանում ձերբակալել էին, ապա դատարանի որոշմամբ ազատ արձակել, հայտարարել էր, որ պատրաստ է վերադառնալ Հայաստան, եթե հայաստանյան իրավապահները հրավիրեն իրեն: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հավելելով, որ Հայաստանի դատախազությունը բողոքարկել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Միրոնովի կալանքի միջնորդությունը չբավարարվեց:
«Ինձ հայտնել են այն մասին, որ Հայաստանի դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը»,-Life.ru-ին ասել է Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը: