Հասարակություն 

Հայաստանի թիվ մեկ դատարանն այս տարի ևս 3 մլն դրամ էլ ծախսելու է շենքի վերանորոգման համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առանձնակի սեր ունի բույսերի նկատմամբ, և նրա ղեկավարած գերատեսչությունն այս տարի նախատեսել է գնել բավական մեծ թվով բույսեր, ծաղիկների սոխուկներ:

Թերթին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն 80 հատ բույսի համար նախատեսել է հատկացնել 200 հազար դրամ՝ յուրաքանչյուրի համար 2500 դրամ: Եվս 100 հատ ծաղիկի սոխուկ էլ ՍԴ-ն գնելու է 300 հազար դրամով՝ հատը 3 հազար դրամ:

Ընդ որում, ՍԴ-ն այն եզակի գերատեսչություններից է, որը ամեն տարի գումար է հատկացնում բույսերի, ծաղիկների համար: Հայաստանի թիվ մեկ դատարանն այս տարի ևս 3 մլն դրամ էլ ծախսելու է շենքի վերանորոգման համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից