Հայաստանի կառավարությունը կխրախուսի հայկական կայքերի հոսթինգը և հայկական այբուբենով դոմենային անվանումների ստեղծումը: Համապատասխան որոշում է ընդունվել Գործադիրի օգոստոսի 14-ի նիստում:
Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշել է, որ ծրագրի նպատակը համակարգչային գրագիտության բարձրացումն է, IPv6-ի, համացանցում անձնական տվյալների անվտանգության և պաշտպանվածության ընդլայնումը՝ միաժամանակ նույնականացնելով ցանցի օգտվողներին: Նախատեսվում է ուշադրություն դարձնել նաև ցանցից օգտվող երեխաների պաշտպանությանը:
Կառավարությունը նաև մտադիր է խրախուսել թրաֆիքի փոխանակման տեղական կենտրոնների ստեղծումը (Հայաստանում արդեն գործում է Armix-ը): Ինովացիաների զարգացման համար նախատեսվում է բարելավել մտավոր սեփականության պաշտպանության համակարգը: