Հասարակություն 

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից զոհվել է հայ զինծառայող

 

ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը (1980թ, Բերդի ԶԿ), ով բնակվում էր Տավուշի մարզի Չորաթան գյուղում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արման Ռաշիդի Ուդումյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից զատ թշնամին կրակ է բացել նաև սահմանամերձ հայկական գյուղերի վրա։ Թշնամու դիրքերը պատասխան կրակով լռեցվել են:

Նույն շարքից