Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ, Փարիզում:
Հանդիպմանը նախարարները շարունակելու են քննարկումները՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: հանդիպմանը նաեւ մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Նշենք, որ ավելի վաղ Շվեյցարիայում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդյե Բուրկհալթերի հետ: