Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներն աշխատանքային այցերով սկսել հաճախ են մեկնել Ռուսաստան, հայտնում է izvestia.ru–ն ՌԴ մշակույթի նախարարության տվյալների համաձայն։
Հայաստանի քաղաքացիների Ռուսաստան աշխատանքային այցերի քանակը 2015 թվականի I եռամսյակում 2014 թվականի I եռամսյակի համեմատ ավելացել է 298%` 26 հազարից մինչև 106 հազար մարդ։
Ընդ որում Ռուսաստան Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքային մուտքերը 2015 թվականի I եռամսյակում 2014 թվականի I եռամսյակի համեմատ աճել են 247% (14 հազարից մինչև 50 հազար մարդ), Մոլդովայի հանրապետության քաղաքացիներինը` 233% (30 հազարից մինչև 101 հազար մարդ), Ղազախստանի քաղաքացիներինը` 81% (23 հազարից մինչև 42 հազար մարդ), Ուզբեկստանի քաղաքացիներինը` 76% (232 հազարից մինչև 408 հազար մարդ), Ղրղըզստանի քաղաքացիներինը` 67% (58 հազարից մինչև 98 հազար մարդ), Տաջիկստանի քաղաքացիներինը` 49% (189 հազարից մինչև 280 հազար մարդ)։
Հրատարակության համաձայն` 2015 թվականի I եռամսյակում 2014 թվականի I եռամսյակի համեմատ ԱՊՀ և ԵՏՄ երկրներից աշխատանքային այցերի մուտքերը ավելացել են միջինում երեք անգամ։
Փորձագետների կարծիքով` այս տվյալները վկայում են Ռուսաստանի և հարևան երկրների միջև բիզնեսի ոլորտում համագործակցության զարգացման մասին, ինչպես նաև ՌԴ միգրացիոն օրենսդրության խստացման հետևանք են։ Ընդ որում թվարկված երկրներից նույն ժամանակահատվածում Ռուսաստան մասնավոր ուղևորությունների քանակը կտրուկ նվազել է։
Ամբողջական հոդվածը այստեղ