Հայաստան Քաղաքական 

Հայաստանյան կուսակցություններում խառնաշփոթ է. «Փնտրվելու» են ռեյտինգային պատգամավորներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայաստանյան կուսակցություններում իսկական խառնաշփոթ է ստեղծվել, քանի որ արդեն իսկ հայտնի է, որ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի ՀՀ Սահմանադրության նախագիծն անցկացնել, ապա ԱԺ ընտրություններում կիրառվելու է, այսպես կոչված, ռեյտինգային ընտրության համակարգը: Այս պահին, եղած նախնական կցկտուր տեղեկություններով, իշխանությունները ծրագրում են համամասնական և մեծամասնական ընտրակարգերի խառնուրդ կիրառել:

Արդյունքում, մեծամասնականով ընտրված ոչ ՀՀԿ-ական պատգամավորներն անորոշության մեջ են և չգիտեն, թե իրենց ճակատագիրն ինչ է լինելու: ԱԺ անկախ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, որը պատգամավոր է ընտրվել Երևանի թիվ 11 ընտրատարածքից, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց.

«Չեմ պատկերացնում այդ ամենը: Ռեյտինգային պատգամավորները ովքե՞ր են լինելու, նախկին մեծամասնակա՞ն պատգամավորներն են, եթե միայն մեծամասնական պատգամավորներն են լինելու… չեմ հասկանում, թե ինչու են անունը դրել համամասնական ընտրակարգ…»:

Նույն շարքից