Հայաստան 

Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը

Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը, եթե այնտեղ մնա Ղրիմի «անօրինական բռնակցման» մասին արտահայտությունը։ Ռիգայում մեկնարկող գագաթնաժողովի մասնակիցները փոխզիջումային տեքստ են մշակել, որում սահմանել են իրենց դիրքորոշումները, հաղորդում է Ռոյթերս գործակալությունը` հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։


 

 

Ինչպես հայտարարել են Ռոյթերսի աղբյուրները, հենց սկզբից նախատեսվել էր Ռիգայի հռչակագրում գրել, որ Ռուսաստանն «անօրինական կերպով բռնակցել» է Ղրիմը, սակայն այդ ձևակերպմանը խոչընդոտել էին Բելառուսն ու Հայաստանը։ Այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, կներկայացվի փաստաթղթի շտկված տարբերակը, որտեղ ԵՄ–ի և գործընկեր երկրների դիրքորոշումները կներկայացվեն առանձին, գրում է ՌԻԱ Նովոստին։



«Տեքստում կնշվի, որ ԵՄ–ն դատապարտում է Ղրիմի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև կսահմանվեն գործընկեր երկրների դիրքորոշումները, որոնք արտահայտել են նրանք 2014թ.–ի մարտին ՄԱԿ–ում անցկացված քվեարկության ժամանակ, երբ Հայաստանն ու Բելառուսն աջակցեցին Մոսկվային (դեմ քվեարկելով բանաձևին, որը Ղրիմի հանրաքվեն անօրինական էր համարում)», – հայտնում է գործակալությունը։



«Սրանք բարդ բանակցություններ են», – Բրյուսելում հռչակագրի շուրջ կայացած բանակցություններից հետո գործակալությանն է հայտնել է դիվանագետներից մեկը։

Նույն շարքից