Իրավական գլխավոր 

Հայաստանում ամենաշատ սպանությունները կատարվել են 90-ականներին՝ մինչև 98 թվականը

Մենք 2018 թվականին չենք ունեցել հանցավորության դասական իմաստով վատթարացնող արդյունքներ: Այսօր՝ մայիսի 2-ին, Խորհրդարանում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դավթյանի խոսքերով, եթե առանձին խոսելու լինենք առանձին հանցատեսակների մասին, պետք է նշել, որ երկու ուղղություններով գրանցվել են վատ արդյունքներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է բնակարանային գողություններին (60 տոկոս աճ) և ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումներին (30 տոկոս աճ): Վթարների արդյունքում զոհերի թիվը ևս աճել է՝ 25 տոկոսով:

Գլխավոր դատախազը, խոսելով դրականի մասին, հայտարարեց, որ 2018 թվակականին վերջին 30-40 տարվա ընթացքում ամենաքիչ սպանություններն են տեղի ունեցել. «2018 թվականին տեղի է ունեցել 38 սպանություն: Սա այն դեպքում, որ 90-ականներից գրեթե միշտ եղել է եռանիշ թվերով սպանություն՝ 360-380: Սպանությունների եռանիշ թիվը սկսվում 1990 թվականից և ավարտվում 98 թվականին: Դրանից հետո միշտ երկնիշ թվեր են եղել՝ նվազման միտումով»:

2018-ին նվազում է եղել նաև առողջությանը ծանր վնաս հասցնելու, ավազակության դեպքերի մասով:

Նույն շարքից