Ռուսաստանցի մասնագետներին թույլ են տվել մուտք ունենալ Հայաստանի տարածքում գործող ամերիկյան լաբորատորիաներ, որոնք զբաղվում են կենսաբանական նյութերի հետազոտությամբ: Այս մասին Коммерсантъ-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը հայտնել է, որ մոտ 10-15 օր առաջ իր անձնական կարգադրութամբ ռուսաստանցի մասնագետների համար մուտք է ապահովվել: Վարչապետը նաև նշել է, որ ՌԴ ներկայացուցիչները երբեք խնդիրներ չեն ունեցել այդ մասով և չեն ունենալու նաև այսուհետ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անհանգստություն էր հայտնել ետխորհրդային տարածքում վտանգավոր վարակների տարածման սպառնալիքի մասով:
Փաշինյանի խոսքերով, ՌԴ մասնագետները համոզվել են, որ ամերիկյան լաբորատորիաներում սարսափելի որևէ բան չկա: Վարչապետը նաև հայտարարել է, որ վերոնշյալ լաբորատորիաները բարձր որակի են, ինչը շատ լավ է՝ հավելելով, որ դրանք չեն կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ:
Փաշինյանը նաև ռուսաստանցի մասնագետներին հրավիրել է քննարկելու լաբորատորիաները համատեղ օգտագործելու հարցը: