ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են առաջիկայում այցելել տարածաշրջան: Այս մասին Լյուքսեմբուրգում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Մնացականայանը հայտարարել է, որ շատ շուտով կհայտարարվի վերոնշյալ այցի մասին:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո դրական դինամիկա կա հակամարտության կարգավորման մասով. «Արդեն երկու անգամ հանդիպել եմ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ՝ հուլիսին և սեպտեմբերին: Այդ դինամիկան պահպանվում է»,-ասել է Մնացականյանը: