Հասարակություն 

Հայաստանում չկա մեկը, ով իմ չափ իր մարմնի մեջ կունենան ավտոմատի փամփուշտ. Վարդան Ղուկասյան

Ես հարգում եմ Ռոբերտ Քոչարյանին ու նորից եմ կրկնում դա: Իսկ թե ինչ կլինի իրավական հարթության մեջ, կապրենք կտեսնենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

Ղուկասյանը որևէ բան չցանկացավ ասել ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունների մասին. «Բան չեմ կարող ասել, դեռ վաղ է խոսել դրա վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է իր բացակայություններին, Ղուկասյանը հայտարարել է, որ դրանք հարգելի են եղել. «Հավանաբար Հայաստանում չկա մեկը, ով իմ չափ իր մարմնի մեջ կունենա ավտոմատի փամփուշտ: Ես հիմա որ կանգնած եմ, իմ մարմնի մեջ կա 5 փամփուշտ և 200-ից ավելի ասկոլկա: Դրանք պարբերաբար շարժվում են: Ես ամեն ինչ չեմ կարող ասել: Ամեն ինչ չի էլ կարելի հարցնել: Մենք մեր թղթերը ներկայացնում ենք համապատասխան վայր»:

Նույն շարքից