Սահմանադրությունը օրենքների օրենքն է, կոնկրետ տարածքում ու կոնկրետ ժամանակում ապրելու և համագործակցելու համար հանրաքվեով ընդունվող կարգ, որ իմ կարծիքով՝ տոն էլ չէ, որովհետև կարգը ժամանակի մեջ կարող է փոփոխվել։
Ես վստահ եմ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա: Այս Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտը, գոյություն չունեցող ու միայն վարչապետի որոշումները հաստատող կառույց է։ Մեզ նման երկրում ու մեր պայմաններում շատ ավելի գործունակ ու շահավետ է լրիվ նախագահական կառավարումը ԱՄՆ օրինակով կամ՝ կիսանախագահականը՝ Ֆրանսիայի օրինակով, քան՝ խորհրդարանականի այս տարբերակը: Տարբերակ, որ այսօրվա դրությամբ լիարժեք հնարավորություն է տվել սուպերվարչապետական համակարգ ունենալուն և կախված է կոնկրետ պահի վարչապետի կամքից, ով անգամ չունի ուղիղ ժողովրդի կողմից ընտրված լինելու առաջնային մանդատ։
ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյան